ՀԱՄԱՍ. Մենք հաստատում ենք Իրանի իրավունքը՝ միջազգային նորմերին համապատասխան բոլոր միջոցներով արձագանքելու ագրեսիային, սակայն կոչ ենք անում մեր իրանցի եղբայրներին զերծ մնալ հարևան երկրներին հարվածելուց
ՀԱՄԱՍ-ը կոչ է անում Իրանին զերծ մնալ Պարսից ծոցի երկրների դեմ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր օգտագործելուց
«Վերահաստատելով Իրանի Իսլամական Հանրապետության իրավունքը՝ արձագանքելու ագրեսիային բոլոր հասանելի միջոցներով՝ համաձայն միջազգային նորմերի և օրենքների, շարժումը կոչ է անում իր իրանցի եղբայրներին զերծ մնալ հարևան երկրներին հարվածելուց», – ասվում է Համասի հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ը, որը երկու տարի պատերազմ է մղում Իսրայելի դեմ Գազայի հատվածում, նաև կոչ է արել միջազգային հանրությանը հասնել Պարսից ծոցում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը։
Իրանը պնդում է, որ հարձակումները ուղղված են Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան օբյեկտներին, այլ ոչ թե հարևան պետություններին, չնայած թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։