ՀԱՄԱՍ-ի խոսնակը հաստատել է «Խաղաղության խորհրդի» հետ համաձայնության ձեռքբերումը
Համասի բարձրաստիճան պաշտոնյա Ղազի Համադը հաստատել է, որ «Խաղաղության խորհրդի» հետ զինաթափման համաձայնագիր է կնքվել։
Նրա խոսքով՝ այս գործընթացը կախված է երկու պայմանից՝ Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերի տեղակայում և Իսրայելի կողմից հոկտեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարում։
«Մինչև Իսրայելը չկատարի այս պայմանները, մենք զենքի հետ կապված որևէ քայլ չենք ձեռնարկի», – ասել է Համադը։
Նրա խոսքով՝ Իսրայելը նախ պետք է դադարեցնի կրակը, դադարեցնի Գազայում թիրախային հարձակումները, դուրս բերի զորքերը այսպես կոչված «Դեղին գծից» այն կողմ և ապահովի մարդասիրական օգնության հասանելիության աճը դեպի հատված։
Զուգահեռաբար, Գազայի հատվածի կառավարումը պետք է փոխանցվի Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեին, որը «Խաղաղության խորհրդի» կողմից նշանակված պաղեստինցի տեխնոկրատների մարմին է։
ՀԱՄԱՍԻ բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ խմբի զենքը չի կոչնչացվի, այլ կպահվի Ազգային կոմիտեի վերահսկողության տակ գտնվող պահեստում։
«Առաջին փուլը վատ անցավ։ Իսրայելը չհետևեց համաձայնագրին, և տեղի ունեցան հազարավոր, եթե ոչ հարյուրավոր խախտումներ։ Հիմա երաշխավորները՝ Ամերիկան, Կատարը, Թուրքիան և Եգիպտոսը, պետք է ապահովեն, որ Իսրայելն այս անգամ լիովին կատարի համաձայնագիրը։ Հուսով եմ՝ Իսրայելը կհամաձայնվի։ Մենք դեռ սպասում ենք», – ասաց Համադը։