ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ բարձրաստիճան առաջնորդ Սալահ Ալ-Բարդավիլը սպանվել է Գազայի վրա իսրայելական ավիահարվածի ժամանակ
Համասը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի վրա հարձակման ժամանակ սպանել է խմբավորման բարձրաստիճան ղեկավարին, հայտնում է BBC-ն։
Նրանք հայտնել են, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավար Սալահ Ալ-Բարդավելին սպանվել է Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի վրա իսրայելական ավիահարվածի ժամանակ։ Ինչպես հայտնում է BBC-ն, տեղաբնակներն ասում են, որ ավիահարվածի հետևանքով զոհվել են և՛ Բարդավելին, և՛ նրա կինը։
Իսրայելում այս մասին դեռ հայտարարություն չի արվել։
ՀԱՄԱՍ-ի ղեկավարած առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում մահացել է ավելի քան 49500 պաղեստինցի։