Համակարգող խորհուրդը աշխատում է կանոնակարգեր հաստատելու ուղղությամբ, որոնք չեն տարածվի այն ​​անձանց վրա, ովքեր անցել  են պատվաստումների ամբողջական կուրս
Համակարգող խորհուրդը աշխատում է կանոնակարգեր հաստատելու ուղղությամբ, որոնք չեն տարածվի այն ​​անձանց վրա, ովքեր անցել են պատվաստումների ամբողջական կուրս

Ակնհայտ է, որ խորհուրդը աշխատանքներ է տանում սահմանելու այն կանոնակարգերը, որոնք ապագայում չեն տարածվի այն անձանց վրա, ովքեր պատվաստումների ամբողջական կուրս անցած կլինեն,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերաիտվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն՝ լրագրողի հարցին ի պատասխան, որը կվերաբերեր «կովիդ-անձնագիր» ունեցող անձանց որոշակի արտոնություններ տրամադրելուն:

Ըստ նրա, կոնկրետ այս պահի համար կարող է մի փոքր ժամանակավրեպ լինել ճշգրիտ միջոցառումների որոշումը:

«Ինչպես գիտեք, այս ժամանակահատվածում ընթանում է պատվաստման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ այս պահին մի փոքր ժամանակավրեպ լինի միջոցառումների ճշգրիտ ցուցակ սահմանելը, բայց խորհուրդը հստակ աշխատում է կանոնակարգեր սահմանելու համար, որոնք ապագայում չեն կիրառվի պատվաստման ամբողջական կուրս անցած անձանց դեպքում»,- ասաց Գիորգի Ղիբրաձեն: