Համակարգող շտաբ - Այսօր մենք ունեցել ենք մի քանի դեպք, երբ անհրաժեշտ են եղել փրկարարական աշխատանքներ՝ օգնելու հենց կամավորներին, խնդրում ենք բոլորին չպլանավորել գործունեությունը առանց շտաբի
Այսօր մենք ունեցանք մի քանի դեպք, երբ անհրաժեշտություն առաջացավ օգտագործել ծանր տեխնիկա և կատարել փրկարարական աշխատանքներ՝ օգնելու հենց կամավորներին։ Բոլորին խնդրում ենք չպլանավորել գործունեություն առանց համակարգող շտաբի և չխոչընդոտել շտաբի աշխատանքներին,- ասված է Գուրիայի շրջվարչակազմում ձյան առատ տեղումների առնչությամբ ստեղծված համակարգող շտաբի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի օգնի արեւմտյան Վրաստանի բնակչությանը՝ հատկապես Գուրիայի եւ Աջարիայի շրջաններում։
«Ինչպես գիտեք, տարերային աղետի պատճառով Արեւմտյան Վրաստանում, հատկապես Գուրիայի եւ Աջարիայի շրջաններում, իրավիճակը բավականին ծանր է։ Պետությունն ամեն ինչ անում է բնակչությանը օգնելու համար, այդ թվում՝ մոբիլիզացնելով առավելագույն մարդկային ռեսուրսներ և ծանր տեխնիկա, որոշելով առաջնահերթությունները և բաշխելով առաջադրանքները համապատասխան ուղղությամբ։ Նման ծանր իրավիճակում ապատեղեկատվության տարածումը, որը հիմնականում տեղի է ունենում սոցիալական ցանցերի միջոցով, լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։ Սխալ տեղեկատվությունը բնակչության շրջանում անհիմն խուճապ ու տարակուսանք է առաջացնում, ինչպես նաև էապես խոչընդոտում է համակարգող շտաբի աշխատանքին։ Նաև խիստ հակաարդյունավետ է այսպես կոչված կամավորական նախաձեռնությունների հայտնվելն առանց շտաբի հետ համաձայնեցնելու, քանի որ այսօր արդեն մի քանի դեպք ենք ունեցել, երբ անհրաժեշտություն է առաջացել օգտագործել ծանր տեխնիկա և փրկարարական գործողություններ կատարել՝ կամավորներին օգնելու համար: Խնդրում ենք բոլորին չպլանավորել գործունեություն առանց համակարգող շտաբի, չխոչընդոտել շտաբի աշխատանքին և չտարածել չճշտված տեղեկատվություն, որն ի վերջո ոչ միայն չի օգնում, այլև մեծապես խոչընդոտում է համապատասխան ծառայություններին քաղաքացիներին աջակցելու գործընթացում»,- ասված է շտաբի հաղորդագրությունում։