Համաձայնվեցինք, որ երկխոսությունը կշարունակվի, ես խորհրդակցություններ կունենամ կուսակցության քաղաքական խորհրդի հետ և կձևակերպենք հետագա քայլերը. Իրակլի Ղարիբաշվիլի
Համաձայնվեցինք, որ երկխոսությունը կշարունակվի, ես խորհրդակցություններ կունենամ կուսակցության քաղաքական խորհրդի հետ և կձևակերպենք հետագա քայլերը. Իրակլի Ղարիբաշվիլի

Մենք պայմանավորվեցինք, որ երկխոսությունը կշարունակվի, ես խորհրդակցություններ կունենամ կուսակցության քաղաքական խորհրդի հետ և կձևակերպենք հետագա քայլերը,- այս մասին նախագահի աշխատակազմում կայացած  ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, Եվրախորհրդի նախագահի կոչն էր, որ հնարավոպրինս շուտ բոլորը գտնեն ընդհանուր լեզու:

«Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումը տեղի ունեցավ շատ կառուցողական մթնոլորտում, մենք այսօր երկխոսություն վարեցինք, քննարկեցինք մի շարք հարցեր, այն տարբերությունները, որոնք ունեն իշխող կուսակցությունը, իշխանությունները և ընդդիմությունը: Բնականաբար, մենք ունենք սկզբունքային դիրքորոշում որոշ հարցերի վերաբերյալ, որոնց մասին ունենք մեր հիմնավորված կարծիքը, լսել ենք նաև յուրաքանչյուր ներկայացուցչի կողմից տրված հարցերը և պատասխաններ ենք տվել: Մենք պայմանավորվեցինք, որ երկխոսությունը կշարունակվի: Ես խորհրդակցություններ կունենամ կուսակցության քաղաքական խորհրդի հետ և կձևակերպենք հետևյալ քայլերը: Ես կցանկանայի ձեզ ասել, որ Եվրոպական Խորհրդի նախագահի կոչը, առաջարկությունը, խորհուրդը այն էր, որ հնարավորինս սեղմ ժամկետում մենք բոլորս ՝ ընդդիմությունը, կառավարությունը, գտնենք ընդհանուր լեզու, որը լավագույնս կսպասարկի մեր երկրի ու ժողովուրդի շահերին: Ես մեկ անգամ ևս հայտարարել եմ, որ մենք պետք է գտնենք հնարավորություն, ազգային, ընդհանուր գաղափար, որը կմիավորի մեզ, կմիավորի մեր ժողովրդին, ազգին, հենց դա է մեր երկրին այսօր առավել անհրաժեշտ, ընդհանուր ազգային կոնսենսուս, ընդհանուր ազգային համաձայնություն», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: