Հունաստանի հյուսիս-արևելյան մասում, Հալկիդիկի շրջանում ուժգին քամու, անձրևի և կարկուտի պատճառով զոհվել է 6 մարդ: Տեղեկությունն այս մասին տարածում է Հունաստանի Հեռարձակող կորպորացիան:
Զոհերի թվում են ռումինացի և չեխ զբոսաշրջիկներ, ինչպես նաև երկու ռուս զբոսաշրջիկ: Տարածված տեղեկությամբ, նրանց վրա ուժգին քամու հետևանքով ընկել է ծառը: Չեխիայի երկու քաղաքացի զոհվել է, երբ ուժգին քամին կողաշրջել է նրանց ավտոմեքենան, իսկ ռումինացի կինը և 8-ամյա տղան զոհվել են ռեստորանի տանիքի փլուզման ժամանակ: Տուժել են տասնյակ մարդիկ:
Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ և ավտոմեքենաներ: Ինչպես նշում են տեղի օդերևութաբանները, ուժգին փոթորիկը և կարկուտը Հալկիդիկիում այս սեզոնին բնորոշ երևույթ է: