Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, էներգետիկ անվտանգության հարցերը
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարարի և Ռուսաստանի արտգործնախարարի միջև։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր։
Հեռախոսազրույցի մասին տեղեկություն է տարածում նաեւ ՌԴ ԱԳՆ-ն։
«Առաջնորդները կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում, կանոնավոր, վստահելի երկխոսության զարգացման գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Ֆիդանն ու Լավրովը կենտրոնացել են էներգետիկ անվտանգության համար ռիսկեր ստեղծելուն ուղղված գործողությունները կանխելու անհրաժեշտության վրա։
Հեղինակ՝ Մարիամ Ախալայա