Հաքան Ֆիդան. Եվրոպական անվտանգության ճարտարապետությունից ԱՄՆ-ի դուրս գալը կլինի կործանարար
Հաքան Ֆիդան. Եվրոպական անվտանգության ճարտարապետությունից ԱՄՆ-ի դուրս գալը կլինի կործանարար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությամբ՝ եվրոպական անվտանգության ճարտարապետությունից ԱՄՆ-ի դուրս գալը կլինի կործանարար։

Նրա խոսքով՝ ընթանում են քննարկումներ այն մասին, թե ինչպես պետք է կառավարել կամ կանխել ԱՄՆ-ի հնարավոր դուրսբերումը։ Նա նաև նշել է, որ եթե դա տեղի չունենա համակարգված կերպով, ապա Եվրոպայի համար կլինի կործանարար։

«Մենք ակտիվորեն քննարկում ենք, թե ինչպես կառավարել կամ կանխել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից։ Ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակի։ Նույնիսկ մասնակի դուրս գալը շատ կործանարար կլինի Եվրոպայի համար, եթե դա չիրականացվի համակարգված կերպով»,- հայտարարել է Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ իրենք վաղուց են բարձրաձայնում ՆԱՏՕ-ի անդամ Եվրամիության պետությունների վերաբերյալ, որոնք «գործում են որպես առանձին ակումբ»։ Նա նշել է, որ նրանք որոշումներն ընդունում են անկախ՝ նույնիսկ այն դեպքում, եթե դա հակասում է դաշինքի դիրքորոշմանը։

«Ցանկանո՞ւմ եք ՆԱՏՕ-ի ներսում Եվրամիության առանձին կազմակերպության վերածվել։ Ամերիկան ասաց՝ «Ձեզ բաց եմ թողնում, խզում եմ կապերը»»,- հայտարարել է Ֆիդանը։