Հաքան Ֆիդան - Պարսից ծոցի խնդիրը չպետք է լինի Ղազայի հարցը մոռանալու պատճառ
Հաքան Ֆիդան - Պարսից ծոցի խնդիրը չպետք է լինի Ղազայի հարցը մոռանալու պատճառ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դեմ է արտահայտվել Հորմուզի նեղուցը որպես «զենք» օգտագործելուն։ Նա ասել է, որ կարևոր է թե՛ տարածաշրջանային կայունության, թե՛ համաշխարհային տնտեսության համար, որ Հորմուզի նեղուցը չօգտագործվի որպես զենք։

«Պարսից ծոցի խնդիրը չպետք է լինի Ղազայի հարցը մոռանալու պատճառ», – ասել է Հաքան Ֆիդանը Կատարի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ կայացած մամուլի ասուլիսում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Իսրայելի էքսպանսիոնիզմը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում «կայունության և անվտանգության» համար։