Հաքան Ֆիդան. Հնարավոր է, Ստամբուլում անցկացված բանակցությունները եզրափակվեն Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումով, որը կանցկացվի Էրդողանի հյուրընկալությամբ
Հնարավոր է, Ստամբուլում անցկացված բանակցությունները եզրափակվեն Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումով, որը կանցկացվի Էրդողանի հյուրընկալությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Կիևում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես նշել է Ֆիդանը, Ստամբուլում ապացուցվել է, որ բանակցությունները կարող են բերել կոնկրետ արդյունքներ։
«Մենք կամ աչք կփակենք այս պատերազմի շարունակության վրա, կամ այս տարվա ընթացքում կհասնենք կայուն խաղաղության։ Ստամբուլում մենք ապացուցեցինք, որ բանակցությունները կարող են բերել կոնկրետ արդյունքներ։ Մենք ցանկանում ենք, որ Ստամբուլում ձեռք բերված իմպուլսը շարունակվի։ Մենք կարծում ենք, որ հնարավոր է, որ Ստամբուլում անցկացված բանակցությունները եզրափակվեն Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումով, որը կհյուրընկալվի պարոն Էրդողանի կողմից», – հայտարարել է Ֆիդանը։