Հակառակորդին դիմադրել ենք և այդպես էլ կշարունակվի. Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ցավակցություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող դիմակայության արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներին:
Ըստ Մեհրիբան Ալիևայի, ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնազավթմանը:
«Ադրբեջանցիները երբեք չեն հանդուրժի բռնազավթմանը: Մեր հողը, մեր պայքարը հայրենիքի համար սուրբ է: Մենք արդար ենք, և աստված մեզ հետ է: Թշնամին ստացել է դիմադրություն և այդպես էլ կլինի: Մենք պետք է դառնանք ավելի ուժեղ: Ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել զոհված զինվորների ծնողներին: Այս բարդ ժամանակներում Ադրբեջանի բնակչությունը ձեր կողքին է»,- ասել է Մեհրիբան Ալիևան:
Հայ-ադրբեջանական սահմանին զինված դիմակայությունը սկսվել է հուլիսի 12-ին: Ադրբեջանական կողմը հաստատում է երեք զինվորի մահը: Հայաստանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ կորուստներ չունեն: