Հակառակորդը փորձում է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների վրա՝ պահպանելով ցամաքային միջանցքը ժամանակավորապես օկուպացված Ղրիմի հետ. Ուկրաինայի գլխավոր շտաբ

12:35, 19.04.2022

Հակառակորդը փորձում է շարունակել հարձակողական գործողությունները Արևելյան օպերատիվ գոտում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված Ղրիմի հետ ցամաքային միջանցքի պահպանման համար, ասել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի խոսնակ Ալեքսանդր Ստուպը։

Նրա խոսքով՝ ամբողջ Ուկրաինայում չեն դադարեցվում հրթիռային և ավիահարվածները քաղաքացիական օբյեկտների վրա։ Նրա խոսքով, ապրիլի 18-ին ակտիվացել են ռուսական հրթիռային հարվածները արևմտյան շրջանների քաղաքացիական օբյեկտներին։

«Օկուպանտները շարունակում են Ռուսաստանի Դաշնության կենտրոնական և արևելյան շրջաններից զենք և զինտեխնիկա տեղափոխել Ուկրաինա։ Նաև նյութատեխնիկական ապահովման համակարգը բարելավելու նպատակով ռուս օկուպանտները ստեղծեցին լոգիստիկ կենտրոններ և դաշտային բազաներ՝ վնասված տեխնիկայի վերանորոգման և արդիականացման համար։ Ռուսական ուժերը շարունակում են մասամբ շրջափակել Խարկով քաղաքը։ Ուկրաինային սահմանակից Բելգորոդի շրջանում տեղակայվել են հեռահար «երկիր-օդ» հրթիռային ստորաբաժանումներ՝ հրամանատարության և կառավարման կետերը ծածկելու համար։ Հակառակորդի հիմնական ջանքերն ուղղված են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ուկրաինական զորքերի պաշտպանությունը ճեղքելուն, ինչպես նաև Մարիուպոլ քաղաքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելուն։ Ռուսական ուժերի կենտրոնացումը Զապորոժիեի շրջանում շարունակվում է: Օկուպանտները փորձում են հասնել Խերսոնի շրջանի վարչական սահման։ Ռուսական զորքերը չեն դադարում ռմբակոծել Միկոլաև քաղաքի քաղաքացիական օբյեկտները։ Բելառուսի Հանրապետության տարածքը շարունակում է օգտագործվել Ուկրաինայում օդային հարվածների և հետախուզության համար»,- ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Ալեքսանդր Ստուպունը։

Նմանատիպ