Հակամարտություն գոյություն չունի, Ռուսաստանի համար հակամարտությունը ավարտվել է Աբխազիայի և Հարավային օսիայի ճանաչումից հետո. Անդրեյ Ռուդենկո
Մեզ համար հակամարտություն գոյություն չունի, Ռուսաստանի համար հակամարտությունը ավարտվել է Աբխազիայի և Հարավային օսիայի ճանաչումից հետո,- այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար, Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է Ժնևում, ոլրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշել է Անդրեյ Ռուդենկոն, «Ժնևյան բանակցություններին Վրաստանի և Հարավային օսիայի սահմանային շրջանում գոյություն ունեցող իրավիճակի կապակցությամբ, բոլոր կողմերը պատրաստակամություն են հայտնել անհապաղ լիցքաթափել այն լարվածությունը, որն ստեղծվել է օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին»:
Նրա խոսքով ոչ մեկ հետաքրքրված չէ, որ տարածաշրջանում առաջանան նոր լարվածության օջախներ:
Ըստ նրա, Ռուսաստանի համար հակամարտություն չկա: