Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը գլոբալ համացանցի վրա սահմանել է վերին սահմանային սակագին, իսկ մեկ մբ/վ արժեքը 32 լարիից դարձրել 9 լարի
Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը գլոբալ համացանցի վրա սահմանել է վերին սահմանային սակագին, իսկ մեկ մբ/վ արժեքը 32 լարիից դարձրել 9 լարի

Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի տեղեկությամբ, 2019 թվականի հուլիսի մեկից մեկ մբ/վ արժեքը 32 լարիից դառնում է 9 լարի:

«Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովն ավարտել է ֆիքսված և բջջային հաղորդակցական շուկայի հետազոտությունը և սպառողների շահերի պաշտպանության և շուկայի զարգացման նպատակով կայացրել է մի քանի կարևոր որոշում: Առաջին կարևոր որոշումը վերաբերում է գլոբալ համացանցի մեծածախ շուկային, մեծածախ սպասարկման համար գործակալությունը ծայրահեղ կրճատել է գլոբալ համացանցի գինը: 2019 թվականի հուլիսի մեկից մեկ մբ/վ արպեքը 32 լարիից դառնում է 9 լարի: Ինչ վերաբերում է մանրածախ սպասարկման շուկայի հատվածներին, հանձնաժողովի կողմից անցկացված հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ նշված շուկան մրցունակ և կանոնակարգ սահմանելու անհրաժեշտություն չունի:

Հետազոտության արդյունքում հանձնաժողովի կայացրել էր որոշում և ձայնային մանրածախ սպասարկման համար առկա վերին եզրային 24 թեթրիանոց սակագինը չեղարկել:

Հաղորդակցությունները հանձնաժողովը, ինչպես նա բազմիցս նշել է, վստահ է, որ հեռուստահաղորդակցական շուկայի առողջացման ամենաճիշտ ճանապարհը մեծածախ շուկայի ազատականացումն է:

Ինչ վերաբերում է ֆիքսված համացանցին, այս հատվածում հանձնաժողովը դեռևս հետազոտությունը չի ավարտել, քանզի հետազոտության արդյունքում ստացած տեղեկությունը բավարար չէր վերջնական որոշում կայացնելու համար: Այստեղից ելնելով, նշված հատվածում հետազոտությունը շարունակվում է:

Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովն ակտիվ շարունակում է աշխատանքը հեռուստահաղորդակցական շուկայի առողջացման ուղությամբ և 2019 թվականին այս սեկտրում կիրկանանացնի մի քանի կարևոր նախագիծ»,- նշված է Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի տեղեկությունում: