Վրաստանի խորհրդարանի այսօրվա բյուրոի նիստին հայտնի է դարձել, որ հետախուզության ծառայությունը չի միանալու անվտանգության ծառայությանը:
Ինչպես լրագրողներին հայտնել է կառավարության խորհրդարանային քարտուղար Շալվա Թոդուաձեն, նշված որոշումը արդեն ընդունվել է:
«Այսօր դիմել ենք բյուրոին, ետ ենք պահանջել օրենսգիրքը, որի համաձայն իրար էին միանալու հետազուզության և անվտանգության ծառայությունները: Այս թեմայի շուրջ կոնսուլտացիաներ են անցկացվել կառավարությունում և ընդունվել է որոշում»,- նշել է Թոդուաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan