«Հույս ունեմ, որ փաստաբանները անկախ, առանձ որևէ ճնշման կկարողանան ավարտել այս գործողությունը». Նինո Լոմջարիա

14:18, 10.12.2017

«Հույս ունեմ, որ փաստաբանները անկախ, առանձ որևէ ճնշման կկարողանան ավարտել այս գործողությունը և ընտրությունների արդյունքների հանդեպ չեն լինի ոչ մի հարցականներ»,- այս մասին ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան հայտարարել է փաստաբանների միության նախագահի ընտրությունները մեկնաբանելիս:

Ինչպես նշել է Լոմջարիան, նա հետաքրքրված է, որ գործընթացները ընթանակ առավելագույնս արդար և թափանցիկ:

Նա հույս է հայտնել, որ փաստաբանները անկախ, առանձ որևէ ճնշման կկարողանան ավարտել այս գործողությունը և ընտրությունների արդյունքների հանդեպ չեն լինի ոչ մի հարցականներ:

 

Վրաստանի փաստաբանների միության նախագահի և խորհրդի ընտրությունների վերջնական արձանագրությունները հավանաբար կհրապարակվեն այսօր: Փաստաբանների միության ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ձայների մեծամասնությամբ առաջատարն է Դավիթ Ասաթիանին:

 

Եթե տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլը, ապա նրան հավանաբար կմասնակցեն Դավիթ Ասաթիանին և Լևան Ջանաշիան: Նշենք, որ ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 2324 փաստաբան, այստեղից 1128 ձայն ստացել է Դավիթ Ասաթիանին, սակայն դա բավարար չէր 50 տոկոսանոց պատնեշը հաղթահարելու համար: Իսկ ինչ վերաբերում է Լևան Ջանաշիային, ապա նրա օգտին քվեարկել է 632 փաստաբան:

Նշենք, որ  փաստաբանների միությունը  2009 թվականից ղեկավարում էր Զազա Խատիաշվիլին:

 

Նմանատիպ