Գուրիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ Վրաստանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Գուրիայի ոստիկանության դեպարտամենտի Լանչխութիի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են երեք անձի՝ Վրաստանի պետական սահմանը խմբակային ձևով ապօրինի հատելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
«Քննությամբ պարզվել է, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները՝ 1983 թվականին ծնված Ս.Ի.-ն, 2006 թվականին ծնված Կ.Կ.-ն և 1986 թվականին ծնված Ս.Կ.-ն, սահմանային անցակետը շրջանցելով, Թուրքիայի Հանրապետությունից Վրաստան խմբակային կերպով ապօրինի հատել են Վրաստանի պետական սահմանը։
Նախաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում», – նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։