Գուրամիշվիլիի պողոտայում գտնվող շենք բնակիչներին անձնական իրերը դուրս բերելու համար թողում են փուլ առ փուլ
Գուրամիշվիլիի պողոտայում գտնվող շենքում, որտեղ երեկտեղի էր ունեցել պայթյուն, ընթանում են մաքրման աշխատանքներ:
Ինչպես փոխանցում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, շենքի բնակիչներին անձնական իրերը վերցնելու համար տարածք են թողնում հերթով, պարեկային ոստիկանության վերահսկողության ներքո:
Նաձալադևի շրջանի գամգեբելի, Իրակլի Խելաձեի լրատվությամբ, վնասի հաշվարկը կսկսվի մաքրման աշխատանքներից հետո: Նրա խոսքով հավանաբար տուժած քաղաքացիների քանակը մինչև օրվա վերջ կավելանա:
Գամգեբելիի փոխանցմամբ, տարբեր հյուրանոցներում ներկայումս կա 208 մարդ, ընդհանուր առմամբ 52 ընտանիք: Նրա խոսքով ՝ մինչև օրվա քաղաքացիների թիվը կարող է ավելանալ:
Ինչպես հայտարարում են Նաձալադևիի շրջանի գամգեոբայում, եթե ստուգումներից հետոկպարզվի, որ շենքը անվտանգ է, քաղաքացիները կկարողանան մեկ շաբաթվա ընթացքում վերադառնալ իրենց տներ, իսկ հաղորդակցությունների վերականգնմանը անհրաժեշտ կլինի 10 օր: