Գուլգուլա գյուղում բողոքի ակցիա է անցկացվել՝ աղբավայրի տեղափոխման պահանջով

12:59, 11.08.2026

Թելավի մունիցիպալիտետի Գուլգուլա գյուղում բողոքի ակցիա է անցկացվել: Տեղացիները պահանջում են գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբավայրի տեղափոխումը:

Ակցիայի մասնակիցները փորձել են փակել աղբավայր տանող ճանապարհը, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել նրանց դա անել:

Ըստ տեղացիների՝ տարածքում առկա հակասանիտարական պայմանների պատճառով նրանք չեն կարող բացել պատուհանները, իսկ երեխաներին դուրս թողնել չի կարելի: Նրանց խոսքով՝ աղբավայրի մոտակայքում կա ջրհոր, որը Գուլգուլա գյուղը մատակարարում է խմելու ջրով: Տեղացիների խոսքով՝ թե՛ ջուրը, թե՛ օդը բացասաբար են անդրադառնում իրենց առողջության վրա:

Կախեթի մունիցիպալիտետներից ամեն օր մի քանի տոննա կենցաղային աղբ է թափվում Գուլգուլա աղբավայր:

Տեղական ինքնակառավարման մարմինների և կոշտ թափոնների կառավարման ընկերության ներկայացուցիչները հանդիպել են բողոքի ակցիայի մասնակիցների հետ:

 

Նմանատիպ