«Gulf Air» ավիաընկերությունը վերադարձել է Վրաստանի ավիացիոն շուկա
«Gulf Air» ավիաընկերությունը վերադարձել է Վրաստանի ավիացիոն շուկա

Բահրեյնի Թագավորության առաջատար «Gulf Air» ավիաընկերությունը վերսկսել է կանոնավոր ավիահաղորդակցությունը դեպի Վրաստան:

Բահրեյն – Թբիլիսի – Բահրեյնի ավիաուղով համաճարակից հետո առաջին չվերթը տեղի ունեցավ երեկ՝ հուլիսի 5-ին:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացրած դիմումի համաձայն, Բահրեյնի և Թբիլիսիի միջև չվերթները (միջանկյալ կետը՝ Բաքու) իրականացվելու են շաբաթը չորս անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին մինչև այս տարվա սեպտեմբերի 4-ը:

Քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից ամառային նավիգացիոն սեզոնի սկզբին ավիաընկերությանը տրվել է անհրաժեշտ թույլտվություն՝ կանոնավոր ավիահաղորդակցություն իրականացնելու համար:

«Gulf Air»-ը Վրաստանի ավիացիոն շուկայում սկսել է գործել 2017 թվականից: