Գուդաուրիում տուժածներին առաջարկել ենք, որ հաջորդ տարի կհրավիրենք Վրաստան, և նրանք համաձայնել են. Քումսիշվիլի
Գուդաուրիում տուժածներին առաջարկել ենք, որ հաջորդ տարի կհրավիրենք Վրաստան, և նրանք համաձայնել են,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, ով Ղուդուշաուրիի կլինիկայում տեսակցել է տուժածներին:
Նրա խոսքով, տուժածներից մեկը, ով այսօր է դուրս գրվել կլինիկայից, պահանջել է վերադառնալ Գուդաուրի:
Ինչպես հայտարարել է Քումսիշվիլին, Գուդաուրիում տեղի ունեցածն ուսումնասիրելու համար Վրաստան են ժամանելու արտասահմանցի փորձագետներ: Նրա խոսքով, բանակցություններն ընթանում են եվրոպական մի քանի ընկերության հետ, այսօր ուշ գիշեր Վրաստանում կլինեն «Բյուրո վերիտաս» փորձագետային ընկերության աշխատակիցները:
Գուդաուրիում, մարտի 16-ին, ճոպանուղու վնասման հետևանքով տուժել էր 11 մարդ: