Գուդաուրիում տուժածներից երկուսի վիճակը համեմատաբար ծանր է
Գուդաուրիում տուժածներից երկուսի վիճակը համեմատաբար ծանր է

Գուդաուրիում տուժածներից երկուսի առողջական վիճակը համեմատաբար ծանր է, – այս մասին դեպքի վայրից տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:

Գոյություն ունեցող տեղեկությամբ, նրանք ունեն գլխի վնասվածքներ եւ կոտրվածքներ:   Տուժածներից երկուսը Ուկրաինայի, Ռուսաստանի չորս, Շվեդիայի մեկ եւ Վրաստանի մեկ քաղաքացի է, ով արդեն հեռացել է ամբուլատորիայից:

Տուժածներից մեկը հղի է:

Ճոպանուղու վթարային կանգ առնելու հետեւանքով տուժել է շուրջ 10 մարդ:

Առողջապահության նախարարության տեղեկությամբ, տուժածների վիճակը միջին ծանրության է, նրանք գտնվում են Գուդաուրիի ամբուլատ որիայում եւ անհրաժեշտության դեպքում հոսպիտալ տեղափոխելը կապահովի նախարարությունը:

Գուդաուրիում ճոպանուղու վնասման փաստի հիման վրա սկսվել է հետաքննություն: