Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

11:22, 15.12.2024

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի։

Նմանատիպ