Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածում վերականգնվել է տրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածում վերականգնվել է տրանսպորտի տեղաշարժը

Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տվյալներով, իրականացրած մաքրման աշխատանքների արդյունքում,  Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Այս փուլում, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) մայրուղու, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունն ազատ է:

«Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով, միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելների միջոցով:

Թունելներում ավելի քան 30 տեղանոց ավտոբուսների, կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի միակողմանի», – ասել են գործակալությունից:

Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համաձայնեցման ներքո: