Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության փոխանցմամբ, իրականացրած մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Այս փուլում, մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը: իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:
Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց դադարի ռեժիմով, միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելների միջոցով: Նշված ռեժիմով երթևեկությունն կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: