Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունն արգելված է

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է։ Տեղեկությունը տարածում է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։

Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին երթևեկել ձմռանը համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։