Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության տվյալներով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածում երթևեկությունն ազատ է:

Ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում 09:30-ից արգելվել էր կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը: