Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկատվության համաձայն, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում, արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:
Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, Մլեթա-Գուդաուրի (Փոստա), Գուդաուրի (Փոստա) -Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով: Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը իրականացվում է միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելների միջոցով:
Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: