Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, անցկացված ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ Մլեթա-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգ առնելու ռեժիմում, իսկ Գուդաուրի-Կոբի հատվածում միայն թունելները անցնելով:

Կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը թունելներում իրականացվում է միակողմանի ձևով: