Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային  ճանապարհների վարչության փոխանցմամբ, մաքրման աշխատանքների արդյունքում Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը: Այս պահին միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում երթևեկությունը ազատ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար:

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա) -Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով:

Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահյուսից պաշտպանվելու  թունելների միջոցով: Թունելներում ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների, ինչպես նաև կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի միակողմանի: Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համաձայնեցման ներքո: