Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկությամբ, Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Այս պահին միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու, Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում երթևեկությունը ազատ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար:
Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց դադարի ռեժիմում, միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելներով: Թունելներում ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների, կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի միակողմանի:
Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: