Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի տրանսպորտի տեղաշարժը: Միջազգային կարևորություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ՌԴ սահման) ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար:
Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, Մլեթա-Գուդաուրի (Քվեմո Մլեթա գյուղի 85-րդ կիլոմետրում) հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը իրականացվելու է առանց դադարի ռեժիմով:
Նշված ռեժիմով երթևեկությունը իրականացվում է պարեկային ոստիկանության վերահսկողությամբ: