Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնված է:

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով, իսկ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն հակահյուսիսային թունելների միջոցով:

Կցորդով, կիսակցորդով ավտոտրանսպորտի և M3 կատեգորիայի (8-ից ավելի նստատեղ ունեցող (բացի վարորդի տեղից) և 5 տոննայից ավելի լրիվ զանգված ունեցող) ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թունելներում կիրականացվի միակողմանի», – նշված է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ: