Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև մարդատար մեքենաների երթեւեկությունը վերականգնվել է
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը,- այս մասին տեղեկություն է տարածում տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
Նրանց տվյալներով՝ մերկասառույցի պատճառով սահմանափակված է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների տեղաշարժը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի-Կոբի հատվածում միայն ձնահյուսի պաշտպանության թունելներով։ Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։