Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է
Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթեւեկությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Թունելներում կցորդիչով, կիսակցորդիչով և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը կիրականացվի միակողմանի։ Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- նշված է տեղեկատվության մեջ։