Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի լրատվությամբ, միջավայրի ազգային գործակալության տվյալներով, միջազգային կարևորություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի ՝ Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի և ինտենսիվ ձյան տեղումների պատճառով, արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, Մլեթա-Գուդաուրի (Քվեմո Մլեթայից մինչև 85 կմ.) հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը թույլատրվում է միայն առանց դադարի ռեժիմով:
Նշված ռեժիմով տեղաշարժը իրականացվում է պարեկային ոստիկանության վերահսկողությամբ:
ճանապարհի այլ հատվածներում ավտոտրանսպորտի տեղաշարժը ազատ է: