Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է, – այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ինչպես նշված է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ, նշված հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է։
«Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի անցման ռեժիմով», – ասված է տեղեկատվության մեջ: