Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի։
Ավտոճանապարհի մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։