Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ինտենսիվ ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով սողանքի վտանգ կա, ուստի արգելվում է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Մլեթա-Գուդաուրի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն իրականացվում է առանց կանգ առնելու ռեժիմոով: Նույն ճանապարհի 134կմ-135կմ (Դարյալի կիրճ) հատվածում ավտոտրանսպորտի երթևեկության ժամանակ արգելվում է կանգ առնելը: