Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային  ճանապարհների դեպարտամենտի տվյալներով, առատ ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակություն ունեցող ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով, միայն ձնահյուսից պաշտպանության թունելների միջոցով: Տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: