Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի՝ Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:
«Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց դադարի ռեժիմով, միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելների միջոցով: երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ու համակարգման ներքո», – ասված է հայտարարության մեջ: