Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկատվությամբ, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության՝ Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցվի ավտոտրանսպորտի տեղաշարժը: Իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:
Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց դադարի ռեժիմով: Երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համաձայնեցման ներքո: