Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը,-այս մասին լրատվությունը տարածել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

«Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա- Լարս (Ռուսաստանի դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարդի, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տիպի տրանսպորտի երթևեկությունը ազատ է:

Միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը իրականացվելու է առանց կանգնելու ռեժիմով, միայն ձնահոսքից թաքնվելու թունելների միջով:

Նշված ռեժիմով տեղաշարժվելը իրականացվում է պարեկային ոստիկանության վերահսկման տակ»,-ասված է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հայտարարությունում: