Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնաբքի և սահմանափակ տեսանելիության պատճառով արգելվում է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Մլեթա-Գուդաուրի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն իրականացվում է առանց կանգ առնելու ռեժիմոով:
Նշված ռեժիմով ավտոտրանսպորտի երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության հսկողության տակ»,- նշված է Ավտոճանապարհային վարչության հայտարարությունում:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: