Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը

14:35, 13.12.2024

Վատ եղանակի պատճառով (առատ ձյուն, քամի) սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում։ Այս մասին հայտնում է Վրաստանի Զարգացման և Ենթակառուցվածքային նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

Գերատեսչության տվյալներով՝ նշված հատվածում այլ տեսակի ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է ավտոճանապարհային վարչության հայտարարության մեջ։

Նմանատիպ