Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ ձյան և մերկասառույցի պատճառով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքից պաշտպանության թունելներով։
Նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։