Մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի տրանսպորտի տեղաշարժը և միջազգային կարևորություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ՌԴ սահման) ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար: Այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, Մլեթա-Գուդաուրի (Քվեմո Մլեթա գյուղի 85-րդ կիլոմետրում) հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը իրականացվելու է առանց դադարի ռեժիմով: Նշված ռեժիմով երթևեկությունը իրականացվում է պարեկային ոստիկանության վերահսկողությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan