The Guardian-ը Մեսիին ճանաչել է տարվա լավագույն ֆուտբոլիստ
The Guardian-ը Մեսիին ճանաչել է տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բրիտանական The Guardian-ի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը գրավել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը վերջերս 5-րդ անգամ արժանացել էր «Ոսկե գնդակին»։ Լավագույն եռյակը եզրափակել է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և  անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս ընդգրկվել էր The Guardian-ի 100 լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակում՝ հայտնվելով 92-րդ տեղում։

Ամենամյա քվեարկությանը մասնակցում են գործող և նախկին ֆուտբոլիստներ, մարզիչներ, փորձագետներ և  լրագրողներ 63 երկրներից: