Գտնում եմ խորհրդարանային մեծամասնությունը կորոշի հաղթահարել «հեռարձակման մասին» օրինագծի վրա դրված վետոն. Գիա Վոլսկի

19:11, 15.01.2018

Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին գտնում է, որ խորհրդարանային մեծամասնությունը կհաղթահարի «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից դրված վետոն:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը, այս հարցի շուրջ անց են կացվելու կոնսուլտացիաներ, սակայն մինչ այդ ճիշտ չի լինի խոսել դրա մասին:

«Մենք ուսումնասիրելու ենք մոտիվացված դիտողությունները, սակայն գտնում եմ, որ մեր կողմից ընդունված որոշումը արդարացի է և հիմնված է խորը վերլուծությանը: Գտնում եմ, մեծամասնությունը կորոշի չաջակցել վետոին: «Եվրոպայի հեռարձակողների միությունը» հեղինակավոր կառույց է, որի ներկայացուցիչները այցելել են Վրաստան և պարզաբանել, թե ինչ նշանակություն ունի երկրի համար հանրային հեռարձակողը: Գովազդը սահմանափակված ժամանակահատվածով չի խոչընդոտելու հեռուստատեսության ցանկին: Բացի այդ հեռուստատեսության գլխավոր տնօրենը այլևս չի ընդունելու միանձնյա որոշումներ: Մենք ունեինք լավ փորձ, երբ հրաժարվեցինք վետոն հաղթահարելուց, սակայն սա այն դեպքն է երբ նախագահը կրկին վերադառձել է իր քաղաքական պլատֆորմ»,-ասել է Գիա Վոլսկին:

Հիշեցնենք, այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ հաստատված «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթին: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին, նա հիմնականում դիտողություններ ունի երկու հարցով: Առաջին հարցը վերաբերում է գովազդին, իսկ երկրորդը գնումներին:

 

Նմանատիպ